News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Մահմեդական-եղբայրներ» կազմակերպության 11 անդամներին ցմահ ազատազրկման դատապարտելուց հետո Եգիպտոսում իսլամիստներն այրել են երկրում հնագույն քրիստոնեական տաճարը:

Նրանք ոչնչացրել են Դալգա քաղաքում գտնվող մենաստանը, որը կառուցվել է 1600 տարի առաջ: Տաճարի հետ այրվել են եգիպտացի ղպտիների համար սրբազան սրբապատկերներ, սրբերի մասունքներ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ընդհանուր առմամբ, նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ոչնչացվել է 22 քրիստոնեական տաճար, այդ թվում՝ յոթ կաթոլիկ:

Ավերածությունների հերթական ալիքը ուժգնացել է այն բանից հետո, ինչ ցմահ ազատազրկման են ենթարկվել «Մահմեդական-եղբայրների» 11 ակտիվիստներ եւ նրանց եւս 45 կողմնակիցներ: Նրանք մեղավոր են ճանաչվել ղպտիական եկեղեցիները ոչնչացնելու եւ զինծառայողների վրա հարձակվելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ