Իրանում Հասան Ռոհանիի նոր կառավարության 15 նախարարներ իրենց էջերն են բացել Facebook սոցիալական ցանցում: Թեեւ Իրանի տարածքում պաշտոնապես սոցցանցեր մուտքն արգելված է, նման քայլը քաղաքագետները գնահատում են որպես երկրում «ինտերնետ միջավայրում փոփոխությունների լրաբեր», հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Facebook-ում էջ չի բացել միայն Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, բայց միայն այն պատճառով, որ նա արդեն իր էջն ունի 2009-ից: Նախորդ շաբաթ Զարիֆը Twitter միկրոբլոգում տեղեկատվություն է հայտնել, որտեղ շնորհավորել է իր ընթերցողներին՝ հրեական նոր տարվա առթիվ: Ավելի ուշ ԱԳՆ-ն տեղի լրատվամիջոցներին իր գործողությունները ներկայացրել է որպես «իրանա-հրեական թշնամության հաղթահարմանն ուղղված ոչ մեծ քայլ»:
Իրանի բնակիչները կարող են կառավարության անդամների էջերին հետեւել միայն պրոքսի-սերվերների օգնությամբ, որով հնարավոր է շրջանցել արգելափակումը:
Հիշեցնենք, որ Իրանում Facebook-ի հասանելիությունն արգելվել է 2009-ի հունիսին, նախագահական ընտրություններից հետո:





























