News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տոմսկի մարզի գործարարները հուսով են Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն իրականացնել: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Տոմսկի Առեւտրաարդյունաբերական պալատի Ձեռներեցության զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գումիլյովսկին՝ ելույթ ունենալով Երեւանում:

«Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար: Հուսով ենք, որ հայ գործընկերների հետ համագործակցությունն արդյունավետ կլինի եւ հնարավորություն կտա նոր կապեր հաստատելու, առավել եւս, որ մեր մարզը հարուստ է ոչ միայն հումքային պոտենցիալով: Մեր մարզի տարածքում կա նավթ, գազ, անտառներ: Վերջերս նաեւ երկաթի հանքեր են հայտնաբերվել: Տոմսկի երեք բուհեր Ռուսաստանի լավագույն բուհերի ցանկում են»,-ընդգծել է Գումիլյովսկին:

Պատվիրակության կազմում են 10 ընկերություններ, որոնք տարբեր ոլորտների ծառայություններ են ներկայացրել:

Սեպտեմբերի 11-ին Տոմսկի պատվիրակությունը կմեկնի Հայաստանի երրորդ քաղաք՝ Վանաձոր, որտեղ  կհանդիպի Շիրակի եւ Լոռիի մարզերի գործարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ