News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանում ուղեղի կաթվածից մահացել է եւս մի մարդ, ով մարտի 13-ին դիտել է Վրաստանի վրա «ռուսական հաձակման մասին» «Իմեդի» հեռուստաալիքի հաղորդումը:

Հաղորդումից հետո Սուխումից 75-ամյա փախստական Վանո Նասարիձեն, ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրեն վատ է զգացել: Նրա մոտ ճնշումն է բարձրացել եւ կաթված է եղել: Կիրակի օրը Նասարիձեն հոսպիտալացվել է տեղական հիվանդանոցներից մեկը: Նա տեւական վիրահատության է ենթարկվել, սակայն մի քանի օր անց մահացել է:

Զոհվածի հարազատները դիմելու են դատարան՝ նշելով, որ մահը վրա է հասել հաղորդման պատճառով:

Նշենք, որ Դուշեթի շրջանի Արագվիսպիրի գյուղի բնակիչ, 50-ամյա Գայոզ Օդիշելիձեն մահացել է սրտի կաթվածից:

Հիշեցնենք, որ «Իմեդի» հեռուստաընկերությունը արտակարգ թողարկմամբ հաղորդել էր, թե իբրեւ «Ցխինվալիում ահաբեկչություն է իրականացվել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի նկատմամբ, եւ դրանից հետո ռուսական զորքերը ներխուժել են Վրաստան»։ Այնուհետ հաղորդել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մահվան եւ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորման մասին։ Տեսանյութը զանգվածային խուճապ էր առաջացրել վրացիների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ