Ռուսաստանը կարող է Իրանին մատակարարել 5 դիվիզիոն ЗРК С-300ВМ: Այն մասին, որ նման որոշում է կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Կոմերսանտին» է հաղորդել Կրեմլի լավատեղյակ աղբյուրը:

Նրա խոսքով՝ գործարքը կարող է կայանալ Իրանի՝ «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ ներկայացված 4 միլիարդանոց հայցից հրաժարվելու դեպքում: Թեհրանը, որին Մոսկվան ավելի վաղ պետք է մատակարարեր С-300-ներ, լիովին կբավարարվի նոր գործարքով: Նոր համակարգերն Իրանի համար անգամ շատ ավելի լավ են, քան С-300ՊՄՈւ1-րը:

Կրեմլի աղբյուրը պատմել է նաեւ, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցել նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում: Ըստ նրա՝ խոսքը Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարության մասին է: Աղբյուր ընդգծել է, որ այս քայլն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական: