News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարությունը հեղափոխական է: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Դա խելացի եւ տաղանդավոր որոշում է՝ կողմնորոշված ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա ուղղությամբ»,-ասել է նա:

Թովմասյանն ընդգծել է, որ Հայաստանի Կոմկուսը միշտ էլ Եվրասիական միության կողմնակից է եղել եւ կողմ է եղել դրա ստեղծմանը: Այդ կապակցությամբ Հայաստանի Կոմկուսի տարածած հայտարարությունում ասվում է. «Կոմկուսը ողջունում է սեպտեմբերի 3-ին կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը եւ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը»:

Ռուբեն Թովմասյանի խոսքով՝ այդ որոշմամբ Եվրոպայի առջեւ ոչինչ էլ չի փակվում, եւ անգամ խորհրդային տարիներին Հայաստանը երբեք էլ անմասն չի մնացել եվրոպական արժեքներից: «Համոզված եմ, որ հայ ժողովրդի մեծ մասը բացարձակապես ռուսամետ է: Այն պահից ի վեր, երբ Գյումրիում կդադարի ծածանվել ռուսական դրոշն ու հայ-ռուսական հարաբերությունները կսառեն, այն ժամանակ կգա Հայաստանի վերջը»,-եզրափակել է երկրի գլխավոր կոմունիստը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ