News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին եւ բավականին արդյունավետ էր, ուստի արդիական չի լինի սեպտեմբերին այցելել Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե Ռուսաստանի նախագահի՝ սեպտեմբերին նախատեսվող այցը Հայաստան, չի կայանա:

«Մեկ տարի առաջ հարցազրույց եմ տվել հայկական լրատվամիջոցներին եւ քննարկելով Պուտինի՝ Երեւան կատարելիք այցի հետաձգումը, ցավոք, սխալվել եմ, քանի որ ներկայումս ծրագրերը փոխվել են»,-ընդգծել է քաղաքագետը, հավելելով, որ այցը չեղյալ հայտարարելու մասին տեղեկությունները, ընդամենը գուշակություն է եւ հստակ տեղեկությունների համար պետք է անդրադառնալ Ռուսաստանի նախագահի արձանագրությանը:

Զատուլինը նկատել է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կկայանա հայկական եկեղեցու օծումը, որը կանցկացնի Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: «Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն հայտնի չէ՝ կկայանա արդյոք նախագահների երկկողմ հանդիպում»,-եզրափակել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ այցը կտեղափոխվի: Ավելի վաղ Կոնստանտին Զատուլինը ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, պետական այցով 2013թ սեպտեմբերի 7-ին այցելի Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ