ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ նամակներ է փոխանակել Իրանի նախագահ Հասա Ռոուհանիի հետ եւ ցանկանում է Թեհրանի ներուժին մասնակից դարձնել Սիրիայում տիրող իրավիճակի կայունացմանը, հաղորդում է ABC-ն:

Բացի այդ, Օբաման հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում ուժ կիրառելու վտանգն ու հաջորդող անցումը դիվանագիտական միջոցառումներին Թեհրանի համար ազդանշան է իրանի միջուկային խնդրի հնարավոր լուծման մասին:«Նրանք պետք է այդ ամենից եզրակացնեն, որ հնարավոր է դիվանագիտական լուծումը, հայտնել է ԱՄՆ-ի նախագահը:- Չեմ կարծում, որ նոր նախագահի հանդես գալով մի ակնթարթում ամեն բան ավելի պարզ կդառնա: Սակայն դուք գիտեք իմ կարծիքը. ուժի կիրառման սպառնալիքն ու մանրամասն դիվանագիտական ջանքերը թույլ են տալիս հասնել համաձայնության»: