News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: 1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման:

Օզոնային շերքտի քայքայումը մարդկությանը սպառնացող երեք խոշոր բնապահպանական վտանգներից մեկն է:

Օզոնային անցքերը հայտնաբերվել են անցյալ դարի 70-ական թվականներից: 1974 թ. Կալիֆորնիայի համալսարանի 2 քիմիկոսներ՝ Շերվուդ Ռոուլանդն ու Մարիո Մոլինան, հրապարակեցին մի հետազոտություն, ըստ որի՝ մի քանի արդյունաբերական քիմիական նյութեր (քլորոֆտորոածխածիններ) սպառնալիք են օզոնային շերտի համար: 1985 թ. բրիտանացի գիտնական Ջո Ֆորմանի հետազոտական խումբը արձագանքեց Անտարկտիդայում օզոնային շերտի սաստիկ քայքայման մասին: Ամերիկյան արբանյակները հաստատեցին դա:

Օզոնը կարեւոր տարր է, որը մեզ պաշտպանում է Տիեզերքից եկող վնասակար նյութերից, այսպես կոչված՝ «աստղային փոշուց»: Օզոնային շերտը գտնվում է երկրագնդի մակերեւույթից 10-16 կմ բարձրության վրա: Օզոնը համարում են երկրագնդի պաշտպանիչ վահանը, այն վնասազերծում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ պաշտպանելով կյանքը երկրի վրա: Օզոնային անցքերի միջոցով Արեգակի վրա տեղի ունեցող պայթյունների ուլտրամանուշակագույն ճառագայթները անարգել ներթափանցում են երկիր, առաջ բերելով բազմաթիվ հիվանդություններ, կամ վատթարացնելով հիվանդների (հատկապես սիրտանոթային հիվանդություններով տառապողների) վիճակը:

Օզոնային խոռոչի չափերն ամեն տարի զգալի փոփոխվում են; Իր առավելագույն չափին հասել է 2006 թ., այնուհետ սկսել է նվազել:

Օզոնի քայքայմանն են հանգեցնում որոշ քիմիական նյութեր: Մասնավորապես՝ ֆրեոնները (օգտագործվում են սառնարաններում, օդորակիչներում, աերոզոլաներում), հալոնները (օգտագործվում են կրակմարիչներում), մեթիլ բրոմիդը (օգտագործվում է գյուղատնտեսության մեջ): Այս նյութերն արտադրվում են 1920-ական թվականներից եւ ամուր մտել են մարդկանց կենցաղի մեջ:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ 1985 թ. մայիսին Վիեննայում ընդունվեց «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիա: 1987 թ. ստորագրվեց, այսպես կոչված, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը»: Հայաստանի Հանրապետությունը 1999 թ. ապրիլի 28-ին վավերացրել է եւ Վիեննայի կոնվենցիան, եւ Մոնրեալի արձանագրությունը: Դրանից հետո իրականացվել են մի շարք քայլեր: Մասնավորապես՝ 2001թ. Հայաստանն ընդունել է օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային ծրագիր, որն ուղղված է Վիեննայի կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարմանը: 2006 թ. ընդունվել է «Օզոնային շերտը քայքայող  նյութերի մասին» օրենք, որով արգելվեցին օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը Հայաստանում, ինչպես նաեւ սահմանափակումներ մտցվեցին այդ նյութերի ներմուծման եւ տարանցիկ փոխադրման համար:

Տպել
Ամենաշատ