News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիեննայի սուրբ աղբյուրներից ջրի հետազոտումը ցնցել է փորձագետներին: Շատրվաններում ու աղբյուրներում, որտեղից հարյուրավոր հավատացյալներ ամեն օր ջուր են խմում, բակտերիաների քանակը պարզվել է ավելի շատ է, քան չինական ճաշարաններից մեկում, սառույցի խորանարդում, հաղորդում է Huffington Post-ը: Փորձագետները հետազոտել են Վիեննայում 18 եւ ողջ երկրում 21 աղբյուրների ջուրը:

Վնասակար միկրոօրգանիզմների քանակը ավստրիական սուրբ ջրում կազմում է մեկ միլիլիտրի դեպքում 62 միլիոն: Ընդ որում, 86 տոկոսը վտանգավոր  բակտերիաներ են, որոնք սովորաբար գտնվում են արտաթորանքում: Մասնավորապես խոսքը աղիքային ցուպիկի մասին է, հաղորդում է GlobalScience-ը:

Մասնագետները նախազգուշացրել են, որ Ավստրիայի սուրբ աղբյուրներից բխող ջուրը, որը մարդիկ ամեն օր խմում են, կարող է աղեստամոքսային համակարգի լուրջ խնդիրներ առաջացնել: Պրոֆեսոր Ալեքսանդր Կիրշները նշել է, որ վարակի տեսանկյունից վտանգավոր են երկրի ամենախոշոր եկեղեցիներում եւ մատուռներում տեղադրված շատրվանները, որոնք գործում են հիվանդանոցներում: Որքան շատ են մարդիկ այցելում այս կամ այն մատուռ, այնքան ավելի վտանգավոր է դառնում սուրբ ջրի օգտագործումը, հայտնում է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ