BlackBerry ընկերությունը ներկայացրել է  BlackBerry Z30 սմարթֆոնը: Սարքի առանձնահատկությունն է նախորդ մոդելների համեմատ ամենամեծ էկրանը, որի անկյունագիծը կազմում է հինգ դյույմ:

Դիսփլեյը սենսորային է եւ պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով: Էկրանի կետայնությունը 1280 x720: Սմարթֆոնն ունի  Snapdragon S4 Pro  պրոցեսոր եւ Adreno 320 գրաֆիկա:  Z10-ն ունի  16 գբ հիշողություն եւ երկու գբ օպերատիվ հիշողություն, երկու tesaխցիկ՝ երկու եւ ութ մեգապիքսելով: 

Սմարթֆոնն ունի NFC  տեխնոլոգիա եւ կարող է միանալ  LTE ցանցերին:  BlackBerry-ն նաեւ կատարելագործել է ալեհավաքը: Պնդում են, որ այն ապահովում է ավելի որակյալ կապ՝ բջջային թույլ ազդանշան ունեցող վայրերում: 

Սարքն ունի 2880 միլիոն/ժամ հզորությամբ մարտկոց, որն ավելի շատ է, քան  BlackBerry-ի մյուս սարքերում, հայտնում է lenta.ru-ն:

Z10-ն աշխատում է  BlackBerry 10.2-ի կառավարմամբ՝ դա BlackBerry 10 օպերացիոն համակարգի նոր տարբերակն է, որը թողարկվել էր 2013թ. հունվարին: 10.2-ի նորամուծություններից է Priority Hub գործողությունը. այն ավտոմատ առանձնացնում է «կարեւոր» էլեկտրոնային նամակները եւ  SMS -ները:

Սարքը վաճառքում կհայտնվի մինչեւ սեպտեմբերի վերջը եւ առաջին հերթին կլինի Մեծ Բրիտանիայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում:  BlackBerry-ն գինը չի հայտնել: Z10-ը դարձել է  BlackBerry 10 օպերացիոն համակարգով  չորրորդ սմարթֆոնը: