News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Տուր քաղաքում գտնվող Սեն-Ժուլյեն եկեղեցում սեպտեմբերի 20-ին կկայանա բարեգործական համերգ՝ Հայաստանում հիվանդանոցի կառուցման համար միջոցներ հավաքելու նպատակով: Այդ մասին գրում է «La Nouvelle Republique»-ը:

«Սուրբ Ղազարի հոսպիտալայինների» եւ շրջանի Հայերի միության հրավերով Կենտրոնում ելույթ կունենան երեք երգչուհիներ՝ Իզաբել Դեբովը(սոպրանո), Ֆլորանս Ալերակը եւ Բերանժեր Սուարես-Պասոսը(մեցո-սոպրանո): Կնվագակցի դաշնակահար Միքայել Նգուենը: Նրանք կկատարեն մի շարք լիրիկական երգեր, արիաներ օպերաներից եւ օրատորիաներից:Համերգին կմասնակցի նաեւ «Ատլանտիկայի եռյակը»՝ Սուրեն Աշուղբաբյան(ջութակ), Չէ Յուն Լիմը(թավջութակ) եւ Շուն Իրիկավան(դաշնամուր), որը Չայկովսկու ստեղծագործությամբ կեզրափակի միջոցառումը: Համերգից ստացված շահույթը կփոխանցվի Հայաստանում հիվանդանոցի շինարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ