News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

15 օրից ԼՂՀ-ի ձեռք բերած օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու Ստեփանակերտի օդանավակայանից։

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. ««15 օրից օդանավը զրոյական վիճակում կլինի, այսինքն տեխնիկապես պատրաստ կլինի թռիչքներ իրականացնելու համար»,– հայտնել է Քաղավիացիայի պետը՝ հավելելով, որ օդանավակայանը ևս վաղուց պատրաստ է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն։ Նա նշել է, որ հիմա օդանավը անցնում է տեխնիկական սպասարկման տեխզննում, որն իրականացնում է օդանավն արտադրող ձեռնարկությունը։ Մեր թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է, 15 օրից այդքան սպասված թռիչքը իրականացվի, Քաղավիացիայի պետը խուսափել է պատասխանել, ասելով, որ ինքը պատասխանատու է տեխնիկական խնդիրների համար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ