News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ:

Իր ուղերձում պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.

«Նախագահ Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ջերմ մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ սերտ հարաբերություններ կան՝ հիմնված պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եւ երախտապարտ եմ հայկական համայնքի շատ ներկայացուցիչների հետ տեւական բարեկամության համար։

Իբրեւ մարդ, ով երեք տասնամյակ ներկայացրել է Մասաչուսեթսը, նահանգ, որը կարող է հպարտանալ հայկական ամենամեծ համայնքներից մեկի բնակավայրը լինելու փաստով, ես անմիջական տեղեկություններ ունեմ ամերիկյան մշակույթում, ժողովրդավարության եւ տնտեսական հզորության մեջ ձեր կատարած ներդրումների մասին։

Այսօր մեր երկու երկրները միասին աշխատում են տարածաշրջանային եւ երկկողմ դինամիկ զարգացող համագործակցության վրա: համաժողովների միջոցով մենք ակնկալում ենք ավելի ուժեղացնել տնտեսական եւ առեւտրային կապերը մեր երկրների քաղաքացիների միջեւ: Ես մաղթում եմ համայն հայությանը ուրախություն եւ բարգավաճում Անկախության օրը, խաղաղություն եւ երջանկություն առաջիկա տարիներին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել