News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարեկան աշխարհում գրանցվում է մոտ 40 մլն դեպք, երբ հիվանդանոցներում հիվանդները դառնում են սխալ բուժման զոհ կամ նրանց անհրաժեշտ խնամք չեն ցուցաբերում: Նման եղրահանգման են եկել Հարվարդի համալսարանի հասարակական առողջապահության ինստիտուտի գիտնականները, հաղորդում է BMJ Quality & Safety ամսագիրը:

Աշիշ Ժան ու նրա գործընկերները ընդհանրացրել են տարբեր երկրներում անորակ բուժօգնության վերաբերյալ անգլալեզում 4000 հոդվածների տվյալները: Ամենավաղ հրապարակված հոդվածը թվագրվում է 1976թ.-ին: Առաջին հերթին գիտնականներին հետաքրքրում էին դեղահաբերի ընդունումից հարուցված բարդացումները՝ միզուղիների բորբոքումներ եւ այլ հիվանդություններ, որոնք առաջանում են կատետորներից ու ներարկային կաթոցիկներից, տրոմբների առաջացում, ինչպես նաեւ պառկելախոց ու հիվանդանոցային պնեւմոնիա, հաղորդում է Medportal.ru-ն:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված ամեն 100 դեպքում հանդիպում է 14,2-ից մինչեւ 12,7 անորակ բուժօգնության (համապատասխանաբար հարուստ եւ ցածր կամ միջին եկամուտներով երկրներում): Ընդ որում բարձր եկամուտներով երկրներում խնդիրներ առաջանում են սխալ դուրս գրված դեղերի ու դրանց ընդունման հետեւանքով. դրա հետ բախվում է հիվանդների 5 տոկոսը: Երկրորդ տեղում տրոմբներիառաջացում է (3.3 տոկոս), երրորդ տեղում են պառկելախոցերը (2,4 տոկոս): Ցածր եկամտաբերությամբ երկրներում առաջին տեղում են տրոմբները(հիվանդների 3 տոկոսը), երկրորդում՝ սխալ դեղամիջոցների ընդունումը (2,9 տոկոս), իսկ երրորդ տեղում ՝ պառկելախոցերը՝ (2,4 տոկոս):

Բացի այդ, գիտնականները եզրակացրել են, որ անորակ բուժօգնություն տրամադրում են զարգացող երկրներում եւ երրորդ աշխարհի երկրներում: Եւ այդ ցուցանիշը հետգայում աճելու է: Այդ կերպ, գիտնականների կարծիքով, բոլոր երկրներում պետք ուշադրություն դարձնել ոչ միայն բուժօգնության մատչելիությանը, այլ նաեւ դրա որակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ