News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հակոբյանի կալանավորված է:

Մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին ` ՀՀ Քր.օր.-ի 375-ի 1-ին մասի հատկանիշներով (Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս): Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին, Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան դեպքի մասին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինվորական հոսպիտալում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)  հարուցվել է  քրգործ, կատարվում է նախաքննություն:

Խաչատուր Խաչատրյանը Երեւանից էր, զորակոչվել էր 2012թ աշնանը:  Մեզ հայտնի է դարձել, որ նա ընտանիքում կրտսերն էր, ընդունվել էր Հայաստանի պետական ագրարային համալսարան, 1-ին կուրսի ուսանող էր, ուներ իրենից մեծ եղբայր, հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: Ընտանիքը Երեւանում բնակվում է վարձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ