News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը


Գառնիի հեթանոսական տաճարում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի և Վարդուհի Գրիգորյանի ամուսնությունը։

Արիական ծեսը կատարել են քրմերը։ Հարազատները մեկական փայտ են ավելացրել կրակին։ Հարսնացուի մոր օրհնությունից հետո փեսայի կողմը երդվել է ուրախությամբ ընդունել նորահարսին։ Նորապսակները մատանիներով փոխանակվելուց հետո նույնպես մեկական փայտ են ավելացրել կրակին և խմել են երկու ընտանիքների բերած ու խոյաձեւ սափորում խառնված օրհնված կարմիր գինին։

Այնուհետեւ քրմերն օրհնել են նորաստեղծ ընտանիքին։ «Արիական ոգին ձեր մեջ, արիական շունչը ձեր մեջ»,- նորապսակներին օրհնելով՝ ասել է քուրմ Գեղամը։

Քուրմ Արգիշտին նորապսակներին մաղթել է ոչ թե չորս, այլ տասնչորս զավակ ունենալ։ Նշենք, որ հեթանոսների կարգով յուրաքանչյուր ընտանիք տոհմին պետք է տա ամենաքիչը չորս զավակ։

Վահագն աստծո և Անահիտ մայր աստվածուհու օրհնությունը ստանալուց հետո տաճարի բակում նորապսակների գլխին վարդի թերթեր են լցրել, որոնք խորհրդանշում են Սիրո աստվածուհի Աստղիկին։

Հովհաննես եւ Վարդուհի Գալաջյանները հետո եղել են Գեղարդում: Իսկ երեկոյան հարսանեկան արարողությունը շարունակվել է ավանդական խնջույքով:

NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալաջյանն ասաց, որ Վարդուհին հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եւ ամուսնանալու համար հավատափոխ չի եղել։ Հովհաննեսը դեռ ուսանողական տարիներին է հեթանոսական համոզմունքներ ունեցել, բայց Գառնիի տաճարում օրհնվել է 2004թ.։

Տպել
Ամենաշատ
Partner news