News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի վերջին հայ հեթանոս արիացիները նշում էին Նախնյաց հիշատակի փառաբանման տոնը։ Արդեն քսաներկու տարի Հայաստանում գործող «Արորդիների ուխտի» քրմերը ծես են կատարել Գառնիի տաճարում։ Նրանց խոսքով՝ իրենք աստիճանաբար վերականգնում են հեթանոս հայերի կրոնական ծեսերը։

Արարողության ընթացքում քուրմ Գեղամը նշել է. «Մեր նախնիների հոգիները մեր կողքին են և ուղղորդում են մեզ: Սա բնական իրողություն է: Որն էլ հաստատում է այս տոնը տոնելով: Անցյալ, ներկա, ապագա: Եթե կա հավերժություն, ապա պետք է անցյալն ու ապագան ձուլվեն իրար հետ: Այնպես ինչպես այսօր հրաժեշտ տվեցինք ամռանն`  ապագայում դիմավորելով: Դա կնշանակի, որ մեր նախնիները մեր գալիք սերունդների մեջ են, իսկ մենք միայն կապող օղակ ենք մեր նախնիների և գալիք սերունդների միջև: Եվ մենք էլ մի օր նախնի ենք դառնալու, հասնելու ապագային ու վերածնվելու մեր սերունդների մեջ»:

Ծեսի խորհուրդն հետևյալն է. նրանք հարաբերվում և առնչվում են իրենց նախնիների հետ, սերնդատվություն են ապահովում և իրենց նախնիներին արդեն տեսնում են սերունդների մեջ:

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայկական տոները երբեմն միավորվել են իրենց խորհուրդներով։  Նույն կերպ Նախնյաց հիշատակի փառաբանման տոնին արորդիները նշում են նաև աշնանամուտը: Տոնը հայտնի է նաև գինետոն անունով, որը, ըստ էության, խաղողի օրհնության տոնն է։ Այս օրը հեթանոս հայերը գինի են օրհնել հայոց տաճարներում, գինու զոհաբերություն են կատարել։ Վահե Անթանեսյանի խոսքով՝ այս տոնի հետ է կապված նաև «քավության նոխազ» արտահայտությունը. այծը միակ կենդանին է, որը խաղողի վազն ուտում է և փչացնում, դրա համար էլ հին ծիսակարգի համաձայն՝ գինու տոնին հիմնականում այծ են զոհաբերել և թոնրում կախել:

Տպել
Ամենաշատ