News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխանության մեջ այլեւս բարեփոխում հնարավոր չէ, ուստի ինչ էլ անենք Հայաստանում, լինելու է  հեղափոխություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։    

Նա շեշտեց, այն վիճակը, որ կա Հայաստանում եւ որի համար փոփոխություն է պետք, այդ փոփոխության անունը հեղափոխությունից բացի այլ անուն չունի։ «Եթե մի բան եղավ հանկարծ, հեղեղի նման է լինելու, հիասթափությունը կա, այլ մոտեցում էլ կա, միավորվեք բոլորդ իրար հետ, մենք էլ գանք անենք, առանձին առանձին ոչ մեկիդ չենք հավատում։ Հասարակությոնը  ընդդիմության միասնականութունն է ուզում»,- նշեց նա։

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝   Հայաստանում միայն այն պատճառով, որ այս տարիների ընթացքում չունեցանք օրինական, ընտրված իշխանություն, անընդհատ կորուստ ունեցանք, իրենց լեգիտիմությունը փորձում էին ապահովել արտաքինից օգնություն ստանալով եւ դրա փոխարեն ինչ-որ բաներ են տալիս։ «Այսօրվա արդյունքը ոչ լեգիտիմ իշխանության արդյունք է։ Այստեղ իրենց մեղքը ունեն ընդդիմադիր ուժերը, հասաակությունը, ովքեր կարճատեւ պայքարի էին տրամադրված, եւ չփորձեցին երկարատեւ պայքարի միջոցով հաջողության հասնել, չփորձեցին ընդդիմադիրները միասնական ճակատ ստեղծել եւ պայքարել։ Հույս ունեմ, որ հասարակությունը կզգա ինչ իրավիճակում է հայտնվելու, եւ միայն միասնական օրակարգում է հնարավոր խնդիրներ լուծել»,- ասաց ավագանու անդամը՝ հավելելով,որ «Ժառանգությունը» բոլոր պայքարողներին միշտ աջակցել է։

Նա ընդունում է, որ հասարակության շրջանում ընդդիմությունից հիասթափվածություն կա, մեկուսացած չէ հասարկությունից, դա նաեւ տեսնում է իր տնեցիների մոտ։ Հարցին, թե նույնիսկ ձեր տնեցիներն են ձեզնից հիասթափված, նա պատասխանեց, որ բարկացած են, ասսւմ են՝ լիքը հնարավորություններ կային, ինչի չօգտագործեցիր, իսկ ինքն էլ ծնողներին ասում է, թե ձեր դաստիարակածն է։ Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ նախագահական ընտրություններից հետո  «Ժառանգությունը» չկարողացավ որեւէ բան անել, որովհետեւ աջակցությունը մեծ չէր։ Միեւնույն ժամանակ, նա շեշտում է, որ ընդդիմությունը առավելագույնը կարող է  թերություններ ունենալ, իսկ իշխանությունը՝ մեղքեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ