News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը 3 տարի եղել է Հանրապետական կուսակցության անդամ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նորաստեղծ կուսակցության ղեկավարը:

Նա նշեց, որ կուսակցությունից դուրս է եկել ԱԺ ընտրությունների նախաշեմին, երբ քննարկվում էր իր՝ համամասնական ցուցակ մտնելու հարցը, դիմում գրեց եւ դուրս եկավ:

«Քաղաքականապես հասունացել էի եւ գտա, որ պետք է դուրս գամ, իմ գիծը տանեմ: ՀՀԿ-ի կողքին Անի Զախարյան անձը այլեւս անելիք չուներ»,- նշեց նա:

Անի Զախարյանն ասաց, որ միշտ էլ գիտեր, որ ՀՀԿ-ն սխալ ուղղությամբ է գնում, բայց քանի որ ինքը երիտասարդ էր, լիքը ծրագրեր ուներ եւ լծակներ էր փնտրում դրանք իրականացնելու, եւ դրա համար էլ ընտրեց այսօրվա իշխող ուժին՝ ՀՀԿ-ին: Նա նշեց, որ ՀՀԿ-ում որոշակի ծրագրեր էր առաջ քաշում, ստիպում էր դրանք իրագործել, բայց տեսնելով ներքին խոհանոցը՝ հիասթափվել է, «ինչքան կարելի էր  նյարդեր քայքայել, ստիպել սա անել, նա անել, դռներ թակել»:

Տպել
Ամենաշատ