News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արդրբեջանի քաղաքացիներին անհրաժեշտ է շարունակել շփման եզրեր որոնել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի նախագահ, ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության հարցերով խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ, արտակարգ ու լիազոր դեսպան, էստրադային երգիչ, կոմպոզիտոր ու դերասան Փոլադ Բյուլբյուլ օղլին: Հարցազրույցը կայացել է Մինսկում սեպտեմբերի 23-26-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական ու գիտական մտավորականության 8-րդ համաժողովի շրջանակներում:

Հարցին, թե ինչ ճակատագիր ունի երկու երկրների մտավորականների կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու նախաձեռնությունը, Փոլադ Բյուլբյուլ օղլին ասել է, որ, ցավոք, այս նախաձեռնությունը ինչ-ինչ պատճառներով չի շարունակում: «Թեպետ մենք պատրաստ ենք շարունակել, եւ ադրբեջանական կողմը շահագրգռված է դրանում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն  աջակցում են այդ խաղաղարար ձեւաչափին:  Բայց այդ հարցը պետք է ուղղել նրանց,  ովքեր լուծում են այն: Չգիտես ինչու, ցանկություն չկա»:

«Չնայած մեր երկրների եւ մեր ժողովուրդների միջեւ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, բայց ուրիշ ելք չկա, բացի խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելը, որոնք դեռ չեն կորցրել իրենց արդիականությունը, ես դա այսօր չեմ տեսնում: Այդուհանդերձ, մենք փոքր ժողովուրդներ ենք:  Մենք պետք տեսնենք,  թե ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհում  եւ հասկանանք, որ մեզանից բացի մեզ ոչ ոք այս աշխարհում չի օգնի:  Հետեւաբար, անհրաժեշտ է, ելնելով մեր տարիքից, կոչ անել խելամտության ու շփման եզրեր գտնել, որոնք, կրկնում եմ, այսօր դեռ չեն սպառվել: Բայց, ցավոք, ժամանակը մեր դեմ է աշխատում», - ասել է Բյուլբյուլ օղլին՝  նշելով այդ ծրագրերի հաջողության մասին: Մասնավորապես նշել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդ երաժիշտների ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում հանդես գալու  նախաձեռնության մասին: «Փորձը ցույց է տվել, որ նրանք լավ համագործակցում են, միասին ճանապարհորդում, հյուրախաղերի մեկնում, հանդես են եկել Բաքվում, Երեւանում եւ այլ քաղաքներում», - ասել է Բյուլբյուլ օղլին:

 «Գաղտնիք չէ, որ թշնամու կերպարը կերտվում է եւ ձեր մամուլի, եւ մեր մամուլի կողմից. Հետագա սերունդերը միմյանց մեջ միայն թշնամի կտեսնեն: Դա չպետք է թույլ տալ: Մենք ական ենք տեղադրում, որը հետագա սերունդների օրոք կպայթի: Սակայն կա նաեւ մտավորականություն, մարդիկ, որոնք ճանաչում են միմյանց, հիշում են, պետք է առնվազն այդ հնարավորությունն օգտագործել երկխոսություն հաստատելու համար»,- համոզված է Փոլադ Բյուլբյուլ օղլին:

Նրա խոսքով, սա չի ազդում հարցի քաղաքական լուծման վրա: «Իհարկե, սա չի ազդում այն ամենի վրա, ինչ անում են մեր նախագահները, կամ արտգործնախարարությունները: Զուտ քաղաքացիական հասարակության մակարդակով սա շատ կարեւոր է: Այժմ ֆորումում երկու պատվիրակությունները՝ հայկական ու ադրբեջանական, խաղաղ համագործակցում են: Միմյանց ողջունում են, զրուցում, հարցեր տալիս: Սա պետք է շարունակական լինի: Տարրական մարդկային շփումը շատ կարեւոր է, ինչը նպաստում է հարցի քաղաքական լուծմանը»,- եզրափակել է Բյուլբյուլ օղլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ