Սանկտ Պետերբուրգում ազգամիջյան երանգներով սկանդալ է հասունանում. ցանցում տեսագրություն է հրապարկվել, որում անհայտ անձինք ծեծի են ենթարկում մի դեռահասի եւ ստիպում, որ նա վիրավորի ռուսներին»
Տեագրությունից երեւում է, թե ինչպես են ծնկաչոք երիտասարդին ստիպում ներողություն խնդրել, որից հետո փորին շատ ուժեղ հարված են հասցնում: Դրանից հետո չարագործները ստիպում են երիտասարդին արտաբերել «Անժի՝ չեմպիոն» արտահայտությունն ու ռուսների հասցեին ուղղված վիրավորական խոսքեր:
Որոշ տվյալներով՝ տեսագրությունում պատկերված անձինք սովորում են միեւնույն դպրոցում: Այն YouTube-ում տեղադրողը դատախազությանը կոչ է արել մանրամասն հետաքննություն անցկացնել, հաղորդում է ՆՏՎ-ն:











