News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Վրաստանի հետ սահմանին Բագրատաշենում նոր մաքսակետի հիմնարկեքին: Նրան ուղեկցել են Հայաստանի կառավարությանը կից ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ԱԳ փոխնախարար Շավաշ Քոչարյանը, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, այլ պաշտոնյաներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծի շրջանակներում «Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա ՀԱԿ-երի արդիականացում»: Բագրատաշենի մաքսակետը առայժմ ընդունում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հիմնական ավտոմոբիլային հաղորդակցումը:

Հսկիչ-անցագրային կետերի արդիականացման նախագծի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկից Հայաստանի կառավարության ստացած միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 30,3 մլն եվրո: Եվս 10,3  մլն եվրո ստացվել է EBRD-ից՝ Դեբեդ գետով սահմանամերձ կամրջի կառուցման համար: 12 մլն եվրո տրամադրվել են որպես գրանտ՝ Եվրահանձնաժողովի հարեւանության ներդրման գործիքի շրջանակներում, ավելի քան 3 մլն եվրո ստացվել է «Արեւելյան գործընկերության» IMB Flagship նախաձեռնության կողմից:

Նոր մաքսակետի դիզայնը իրականացվել է լատվիական Arhis ընկերության կողմից՝ Բելառուսի եւ Լատվիայի միջեւ անցակետերի բազայի հիման վրա: Շինարարական աշխատանքներն իրականացնում է SADE կոսորցիումը, տեխնիկական վերահսկողությունը իրականացնելու է  SAFEGE բելգիական ընկերության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ