News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Բարաք Օբաման եւ  Հասան Ռուհանին հեռախոսով քննարկել են  Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը: Սա 1979թ. ի վեր առաջին բանակցությունն էր ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների միջեւ:

Ըստ Օբամայի` ինքն իրանցի գործընկերոջը հայտնել է, որ համաձայնության ձեռքբերման գործընթացում կարող են լուրջ խոչընդոտներ ծագել, եւ բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով BBC-ն: Օբաման նաեւ հավատում է, որ երկրների առաջնորդները կարող են խնդրի համալիր լուծում գտնել: 

Lenta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, հայտնում է, որ Ռուհանիի աշխատակազմում հաստատել են զրույցի փաստը եւ վստահություն հայտնել, որ դա հիմք կդառնա Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ընթացիկ հարցերը լուծելու համար եւ թույլ կտա համագործակցել ապագայում: 

Օբամայի եւ Ռուհանիի զրույցը տեղի է ունեցել  Նյու Յորքում «վեցյակի» արտգործնախարարների եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների հաջորդ օրը:

Իրանի արտգործնախարի եւ «վեցյակի» հանդիպումը. Իրանը պատժամիջոցների վերացում է ակնկալում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ