News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, բացվել է Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որին Բուդապեշտում կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Հուշարձանի բացումը նվիրված է Գուրգեն Մարգարյանի տարեդարձին. սեպտեմբերի 26-ին կլրանար նրա 35-ամյակը (ֆոտոռեպորտաժ):

Հուշարձանի բացման պատիվը տրված էր Գուրգեն Մարգարյանի մորը եւ բարոնուհի Քերոլայն Քոսքին: Արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարարության բամաթիվ ներկայացուցիչներ, երիտասարդներ, այդ թվում նաեւ Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի աշակերտները, հասարակական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Դիմելով միջոցառման մասնակիցներին՝ Քերոլայն Քոքսը նշել է, որ, որպես մայր, ինքը լիովին կիսում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի զգացմունքները: «Ես շոկի մեջ էի. երբ իմացա  քնած մարդու սպանության մասին: Ես դարձյալ շոկի մեջ էի, երբ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց: Սա ադրբեջանական երիտասարդության կրթության առումով մեծ մտահոգություն է առաջացնում», - ասել է Քերոլայն Քոքսը՝ ավելացնելով, որ ինքը աղոթում է խաղաղության համար, ինչի դիմաց հայ ժողովուրդը ստիպված էր թանկ վճարել:

2004 թվականի փետրվարին  Բուդապեշտում ՆԱՏՕ - ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվում էին անգլերենի դասընթացներ:  Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաների, այդ թվում ապագա զոհերի Գուրգեն Մարգարյանը եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը  Սաֆարովը ներխուժել էր սենյակ, որտեղ քնած էր Գուրգեն Մարգարյանը եւ կացնահարել նրան:  Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին:  Բարեբախտաբար, փորձը ձախողվել է.  սենյակի դուռը կողպված է եղել:  2006թ.-ի ապրիլի 13-ին, Բուդապեշտում Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության`առանց վաղաժամկետ ազատման իրավունքի  30 տարվա ընթացքում: Դատարանում Սաֆարովը փոխում էր ցուցմունքները, հրաժարվում նախնական հայտարարություններից՝ մեկնաբանելով, որ վատ է տիրապետում ռուսերենին եւ անգլերենին: 2012թ.-ի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նա նախագահի կողմից անմիջապես արդարացվեց, պաշտոնում բարձրացվեց եւ պարգեւներ ստացավ՝ տուն եւ 8 տարվա աշխատավարձ: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով բողոք ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավոր բողոք է ներկայացվել նաեւ սպանված սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչերի կողմից: Բողոքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի հոդված 2-ին(կյանքի իրավունք) եւ հոդված 14-ին(խտրականության արգելք): Բողոքի նախապատրաստմամբ զբաղված աշխատակազմի թվում են հայրենական ու օտարերկրյա փորձագետներ, այդ թվում փաստաբան Նազելի Վարդանյանը, ով Բուդապեշտում դատական գործընթացում ներկայացնում էր հայկական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ