News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռք կբերի «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության 9 հազ. հատ բաժնետոմս:

Հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում:

ՀՀ-ում առաջին վենչուրային ֆոնդի ստեղծման ուղղությամբ 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կայացած «Արմթեք» համաժողովի շրջանակում ՀՀ կառավարության եւ «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ-ի (բաժնետերեր` Մանուկ Հերգնյան, Պիեր Էննի եւ Երվանդ Սարկիսյան) միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ կառավարության ներդրումը կկազմի 3 մլն 300 հազ. դոլար, իսկ մասնավոր հատվածի ներդրումը վենչուրային ֆոնդում կկազմի 3 մլն ԱՄՆ դոլար:

Վենչուրային ֆոնդը կհիմնվի որպես անկախ իրավաբանական անձ` սկսնակ տեխնոլոգիական եւ գիտատար ընկերություններում ֆինանսական ներդրումներ իրականացնելու նպատակով, իսկ ֆոնդի կառավարումը կիրականացվի ֆոնդի կառավարչի կողմից` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ