News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը արդյունք չեն տվել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանելով: Նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ չէր Հայաստանի հետ հարաբերություններին:

«Չեմ ուզում խոսել պատճառների մասին, սակայն ես հետեւյալ կարծիքն ունեմ. Մոտ ապագայում թուրքական խորհրդարանը չի պատրաստվում վավերացնել փաստաթուղթը: Մենք չենք պատճառը, որ մեր երկրների միջեւ հարաբերություններ չկան»,-ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2009թ հոկտեմբերի տասին Ցյուրիխում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ստորագրվելուց հետո արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն վավերացման գործընթացը տապալվել էր Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ