Adobe Systems ծրագրային մշակողի կայքի վրա հարձակված չարագործներին հաջողվել է հափշտակել ընկերության 2.9 միլիոն հաճախորդների տվյալները, այդ թվում նաեւ նրանց բանկային քարտերի հաշվեհամարները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Adobe-ի փորձագետների տվյալներով՝ հաքերները մուտք են գործել հաճախորդների նույնականացման բաժին, ինչպես նաեւ հաշվների գաղտանաբառերին, բանկային քարտերի հաշվեհամարներին, որոնք պահվում են ծածկագրված վիճակում: Այս պահին Adobe-ը տեղեկացնում է օգտատերերին իրենց անձնական տվյալների հափշտակման մասին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ընկերությունում ընդգծում են, որ արտադրողը հաճախ է դառնում կիբերհարձակումների զոհ, ինչը կապված է Adobe ծրագրային ապրանքների տարածված լինելու հանգամանքով: Ընկերության ամենահայտնի մշակումներից է Photoshop գրաֆիկական խմբագրիչը, PDF-ֆայլերի հետ աշխատանքի համար Acrobat ծրագիրը, վեբ-ծրագրեի ստեղծման ColdFusion միջավայրը եւ այլն:
Հաքերները հափշտակել են Adobe Systems-ի մոտ 3 միլիոն հաճախորդների տվյալները

Հասանելի է
русскийՏեղադրություն




























