Apple-ը նորացված iPad պլանշետները կներկայացնի հոկտեմբերի 22-ին։ Այս մասին տեղեկացրել են ընկերության անանուն աղբյուրները։ Սպասվում է, որ շնորհանդեսի շրջանակում ընկերությունը կցուցադրի նորացված 9,7 դյույմանոց iPad 5 պլանշետը, նաեւ նոր iPad Mini 2-ը, որն ունի Retina դիսփլեյ։
Նույն շնորհանդեսի շրջանակներում ընկերությունը կներկայացնի Mac OS X 10.9 (Mavericks) օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը, հայտնում է CyberSecurity.ru-ն:
Ընկերության ներսում ասում են, որ նոր մեծ iPad-ը ավելի բարակ կորպուս եւ թեթեւ քաշ կունենա, իսկ iPad Mini-ն կունենա հավելյալ հիշողություն եւ նոր պրոցեսոր:





























