News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը վայր է դրել իր լիազորություններն այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը մերժել է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Այս մասին գրում է «Romania-Insider»-ը:

Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակահարմարության մասին գաղտնի քվեարկությանը դեմ է քվեարկել 126, դեմ՝ 25 պատգամավոր:

Հայտարարելով իր հրաժարականի մասին, հայ նախարարն ասել է, որ խոշոր ծրագրերի մեծամասնությունը, որոնք սկսել է Էկոնոմիկայի նախարարությունն՝ իր գլխավորությամբ, մոտ են ավարտին: Նա ընդգծել է, որ իր կարծիքով, ինքը կատարել է իր պարտքը: «Սա արժանապատիվ հրաժարական է»,-ասել է նա:

Նշենք, որ Ռումինիայի գլխավոր դատախազը առաջարկել է երկրի Սենատին թույլ տալ քրեական գործ հարուցել Ոսկանյանի, ինչպես նաեւ նախկին նախարար ու Բուխարեստի քաղաքապետ Ադրիան Վիդիանուի նկատմամբ՝ երկրի տնտեսությունը քայքայելու համար:

Դա «Ռոմգազ» պետական գազային ընկերությունում բարձր պաշտոններ զբաղեցրած 40 մարդու նկատմամբ հարուցված առավել խոշոր քրեական գործի մի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ