News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում բազմաթիվ սիրիահայեր տեղափոխվել են Լիբանան եւ Հայաստան: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժաանակ հայտարարել է Բեյրութի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստան է տեղափոխվել տաս հազար սիրիահայ, Լիբանան՝ 7 000 – 8000:

Քանդահարյանի գնահատականներով՝ Հայաստանում սիրիահայերի հարցերով լուրջ միջոցներ են ձեռնարկվում, սակայն համալիր ծրագիր է հարկավոր, որպեսզի նրանք չմտածեն պատմական հայրենիքը լքելու մասին: Ինչ վերաբերում է Լիբանանում բնակվող սիրիահայերին, ապա, Քանդահարյանը ընդգծել է, որ հիմնականում նրանք խնդիրներ չունեն բնակարանի հետ կապված, քանի որ ոմանք իրենց տներն են ունեցել, շատերը հարազատներ ունեն. «Եթե Հալեպը շրջափակման մեջ չլիներ, ապա Լիբանանում սիրիահայերի քանակը կավելանար: Բոլոր սիրիացի փախստակաների միջազգային կազմակերպություններն աջակցություն են ցուցաբերում, բացի այդ, սիրիահայերին օգնություն են ցուցաբերում տեղի հայկական կազմակերպությունները: Ներկայումս լուծվում են աշխատանքի տեղավորվելու եւ կրթություն ստանալու հետ կապված խնդիրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ