News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար  իրավունքներից է եւ  կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին:

«Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում:  Եթե մարդը  օրենքը չի խախտել, հետեւաբար բերման չեն ենթարկում»,- ասաց Երեւանի ոստիկանապետը: Իսկ Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանեց, թե  պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի:  « Հիմա բողոքում են, թե  մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը` իսկ սեռական օրիենտացիայի խախտումը կրկնում եմ, որ  օրենքի խախտում չէ», - նշեց Աշոտ Կարապետյանը եւ հիշեցրեց, որ ոստիկանությունը ծառայելով օրենքին` ծառայում է քաղաքացուն: Նա նաեւ նշեց, թե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն էլ  նրա համար է, որ մարդու իրավունքները պաշտպանի:

Ավելի վաղ` ՄԻՊ-ը հայտնել էր, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները ՄԻՊ-ին բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան: Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»,- նշել էին ՄԻՊ գրասենյակից:

Տպել
Ամենաշատ