News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, հանրահայտ պանի Մոնիկան` Օլգա Արոսեւան: Նա մահացել է հոկտեմբերի 13-ին` 88 տարեկանում, հայտնել են Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնից, որտեղ դերասանուհին աշխատել է 1950թ.-ից:
Օլգա Ալեքսանդրովնայի վիճակը կտրուկ վատացել էր օգոստոսի վերջին` թատրոնի արձակուրդի շրջանում: Հոկտեմբերի սկզբին նրան հիվանդանոց էին տեղափոխել:

Թատրոնի տնօրեն Մամեդ Աղաեւը հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ ինքն այցելել էր դերասանուհուն, վերջինս խնդրել էր  չհետաձգել իր մասնակցությամբ ներկայացումները: Դերասանուհին խոստացել էր առողջանալ եւ բեմ դուրս գալ` հանդիսատեսներին չհիասթափեցնելու համար: 2013թ. նոր սեզոնում դերասանուհին երեք ներկայացում է ունեցել:

Համաժողովդրական ճանաչում Օլգա Արոսեւային բերել էր «13 աթոռների պանդոկ» հեռուստահաղորդումը, որտեղ նա մարմնավորել էր պանի Մոնիկային: Երգիծանքի թատրոնում իր կյանքի ընթացքում նա խաղացել է 37 ներկայացումներում:

Կինոյում առաջին հաջողությունը նրան բերել է Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» կատակերգությունում Լյուբայի դերը: Կինոյում դերասանուհին խաղացել է 40-ից ավելի դերեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ