News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում կանցկացվեն «Պիոներական ընթարցուներ», որոնք կազմակերպում է «Ռուսկի պիոներ» գրական ամսագիրը Մոսկվայի մշակությային-գործնական «Մոսկվայի տուն» կենտրոնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Երեւանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը:

«Ռուսկի պիոներ» հրատարակությունը(գլխ. Խմբագիր Անդրեյ Կոլեսնիկով) պարբերաբար անց է կացնում «Պիոներական ընթերցումներ», որոնց մասնակցում է ողջ ռուսական բոմոնդը: Միջոցառումների ժամանակ ամսագրի հեղինակներն ընթարցում են իրենց ստեղծագործություններն ու տարբեր թեմաներով քննարկումներ են անցկացնում: Մշտական մասնակիցներինէ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, դերասան Իրվան Օխլոբիստինը, Russia Today-ի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, գրող Վիկտոր Երոֆեեւը, «Ալֆա-բանկի» տնօրեն Պյոտր Ավենը, դերասան Լեոնիդ Յարմոլնիկը, ռեժիսոներ Պավել Լունգինն ու Ֆկոդոր Բոնդարչուկը, երաժիշտ Դենիս Մացուեւը եւ այլոք:Մոսկվայի տան բեմից հանդես կգան բանաստեղծ Անդրեյ Օրլովը, հատուկ թղթակից Նիկոլայն Ֆոխտը եւ գրող Վալերի Զելենոգորսկին:Երեւանյան ընթերցումների բացումը կազդարարի Նիկոլայ Ֆոխտը, ով կներկայացնի «Քաջության դաս» շարքից հատվածներ: Վալերի Զելենոգորսկին կընթերցի հատված իր նոր «Նոկտյուրներ ու իրավիճակներ», որը լույս կտեսնի 2014թ.-ի ապրիլին:

Կեզրափակի Անդրեյ Օռլովը՝ Օռլուշան, ում անվանում են «21-րդ դարի ռուսական պոեզիայի ամենապայծառ երեւույթ»: Նա կներկայացնի իր ինչպես միշտ զվարճալի, պայծառ ու սարկաստիկ բանաստեղծությունները:Բոլորովին վերջերս «Ռուսկի պիոների» էջերում հայտնված հայտնի հայ հոգեբույժ Արամ Հովսեփյանը նույնպես կներկայանա հանդիսատեսին:Ամսագիրը բանավոր կերպով կներկայացվի հոկտեմբերի 17-ին ժամը 19:00-ին Երեւանի «Մոսկվայի տան» կինոսրահում, Արգիշտի 7 հասցեում: Մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ