News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ: Երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ հոկտեմբերի 14-ի համեմատ դոլարն էժանացել է 0,49%-ով կամ 2 դրամով: Սա հայկական շուկայի համար կտրուկ տատանում է:

Բորսայում այսօր վաճառվել է 1.09 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 405-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ՝ հույսեր կան, որ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը առաջիկա օրերին կհանգուցալուծվի: Եվրոն այսօր նվազել է մինչեւ 1.3480 դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ