
Հայաստանում սկիզբ է առնում նոր շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի, որը ներդրվելու է 2014 թ. հունվարի 1-ից:
Facebook սոիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ՝ «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Այս խմբի անդամները սկսել են վարչապետին ուղղված նամակի քննարկումները ու ստորագրահավաք:
Նոր համակարգին հատկապես դեմ են օտարերկրյա կապիտալով աշխատող այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձեր են վճարվում: Բանն այն է, որ հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի տակ ընկնող աշխատակիցները պետք է իրենց աշխատավարձից 5% հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին գումարվում է 5% կառավարության կողմից, սակայն ոչ ավելի՝ 25 հազ. դրամը:
Այս համակարգին դեմ են հանդեսգալիս այնպիսի հայտնի ընլերությունների աշխատակիցները, ինչպես «Սինոփսիս Արմենիան», «Մենթոր գրաֆիքսը» եւ այլն: