News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակի շնորհանդեսը:

Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկիտ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր է, սակայն հայ ժողովրդի նկատմամբ ունեցած մեծ սիրուց է ծնվել «Հայաստան. հազարամյակների ուղի» եռահատորյակը: Պարոն Շարմազանովը կարեւորեց այն փաստը, որ եռահատորյակի ստեղծման համար հեղինակն օգտվել է Մովսես Խորենացու,Կորյունի, Եղիշեի, Մովսես Կաղանկատվացու մատյաններից:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ներկայացնելով հեղինակին, նշել է, որ ինքն է գրել եռահատորյակի առաջաբանը եւ կարծում է, թե Ռաֆայիլ Զինուրովը հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է, հայ ժողովրդի պատմության մեծագույն գիտակը եւ հայկական քաղաքակրթության ջատագովը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը իր հեղինակած գրքի մասին խոսել է հայերեն՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է գրել, խոսել հայ ժողովրդի մասին: Նրա խոսքով՝ եռահատորյակը, որը գրված է չափածո, իր նվերն է հայ ժողովրդին՝ ի նշան սիրո: Նա ասել է, որ իր համար Արարատ լեռն ու հայ ժողովուրդը հոմանիշներ են:

Հյուրերը նշել են, որ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակը մեծ արձագանք է գտել Ռուսաստանի Դաշնությունում եւ քննարկվում է մտավորակնների, պատմաբանների, լրագրողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ