News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի շրջանի հայ համայնքը հոկտեմբերի 21-ին բողոքի ակցիա կկազմակերպի ընդդեմ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի այցի: Այս մասին գրում է «Ասպարեզ»-ը:

Ալի Բաբաջանը հոկտեմբերի 21-ին պետք է ելույթ ունենա Լոս Անջելեսի միջազգային հարաբերությունների խորհրդում, որտեղ ներկայացնելու է Թուրքիայի տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը, այդ թվում թուրք-ամերիկյան գործարար հարաբերությունները եւ տարածաշրջանում տնտեսական ներդրումների հեռանկարները:

Բողոքի ակցիան կանցկացվի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի մոտ, որտեղ Բաբաջանը ելույթ է ունենալու:

«Բողոք հայտնեք այն կառավարության ներկայացուցչին, որը պատասխանատու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի եւ Կիպրոսի ավելի քան 1/3-ի շարունակվող օկուպացիայի համար»,-ասված է ակցիայի կազմակերպիչների կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ