News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Դեսին քաղաքում, հոկտեմբերի 20-ին, բացվել է Հայկական հիշողության  ազգային կենտրոնը: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայացուցչ՝ Մշակույթի եւ հաղորդակցության նախարար տիկին Օրելի Ֆիլիպետտին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառմանը հրավիրած են եղել հյուրեր ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների հայ համայնքներից: Միջոցառման ընթացքում ելույթ-դասախոսություններով հանդես են եկել հայ եւ ֆրանսիացի գիտնականներ եւ մշակությաին գործիչներ:

Միջոցառումը շարունակվել է Դեսինի Ս. Աստվածածին եկեղեցում՝ Լիոնի ազգային նվագախմբի մասնակցությամբ:

Հայկական հիշողության  ազգային կենտրոնի ստեղծմանը  իրենց աջակցությունն են ցուցաբերել ոչ միայն Բուլլուկյան հիմնադրամը, այլեւ Լիոնի եւ Դեսինի տեղական ինքնակառավարման մարմինները՝  Մեծ Լիոնը, Ռոն-Ալպի շրջանը, Ռոնի  ընդհանուր խորհուրդը, Դեսինի եւ Մեզիոյի քաղաքապետարանները:

Ինստիտուտը գործելու է որպես փաստավավերագրական կենտրոն, որտեղ պահվելու է 110 000 փաստաթուղթ եւ 12 000 գիրք: Պահպանվելու եւ ապագա սերունդներին են փոխանցվելու հայկական պատմությանն առնչվող նյութեր, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում ապրող ու արարող հայ մշակութային գործիչների ստեղծագործությունները: Կենտրոնի մյուս կարեւոր նպատակն է՝  ֆրանսահայերի ազգային ինքնության պահպանումը, Ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող հետազոտությունների իրականացումը, ինչպես նաեւ ֆրանս-հայկական  միջմշակութային կապերի զարգացումը եւ կենտրոնի միջոցով հայկական ժառանգության վերականգնումն ու հարստացումը:

Հայկական հիշողության  ազգային կենտրոնի նախագահն է  Ժյուլ Մարտիրոսյանը, տնօրենը՝ Կատիա Բուդոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news