News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարության համար շարունակում են մնալ գերակա ուղղություն, ու ոլորտին աջակցելու բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ծաղկաձորում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, սակայն, ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներն այն խավը չեն, որ պետք է սոցիալական հարցեր բարձրացվեն՝ նկատի ունենալով ՏՏ ոլորտի աշխատակիցների դժգոհությունը 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից: Վ. Արամյանն ասաց, որ ՏՏ ոլորտի դժգոհ ներկայացուցիչները հրավիրվել են սեմինարի, սակայն հրավերը չեն ընդունել: Այնինչ, շարունակեց Վ. Արամյանը, կառավարությունը իրազեկման աշխատանքներ է կատարել, ու ՏՏ ոլորտին պատշաճ ներկայացրել է նոր համակարգի էությունը, ու իրենց խնդիրն է՝ տեր կանգնել իրավունքներին: «Այդ 5% մասհանումը ձեր փողն է, դա հարկ չէ: Ինչ որ հիմա անում ենք, այսօրվա համար չենք անում, ապագային միտված ենք անում»,- հայտարարեց Վ. Արամյանը; նա նաեւ հիշեցրեց, որ 20 տարում Հայաստանի բակային համակարգում ոչ մի ավանդ չի կորել, ֆինանսական համակարգը վստահելի է, ու պետք է նաեւ վստահել կենսաթոշակային ֆոնդերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում սկսում է շարժում՝ կենսաթոշակային նոր համակարգի դեմ; Facebook սոիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ՝ «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Նոր համակարգին հատկապես դեմ են օտարերկրյա կապիտալով աշխատող այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձեր են վճարվում (500 հազ. դրամ եւ ավելի): Բանն այն է, որ հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի տակ ընկնող աշխատակիցները պետք է իրենց աշխատավարձից 5% հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին գումարվում է 5% կառավարության կողմից, սակայն ոչ ավելի՝ 25 հազ. դրամը: Այսինքն՝ 500 հազ. դրամից բարձր վարձատրություն ստացողները պարտավոր են մասհանումներն ավելացնեն այնքան, մինչեւ 10%-ը լրացվի;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news