News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով հոկտեմբերի 29-ին, Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական եւ հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը:

Նախատեսված է նաեւ կարճատեւ մամուլի ասուլիս:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները նույն օրը կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ու Մատենադարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ