News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիական Ռաքքա քաղաքի Թել-Աբյա արվարձանում արմատական իսլամիստների ահաբեկչական խմբավորման անդամները հանել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, այրել են սրբապատկերները: Ինչպես NEWS.am-ին հայտնել է Սիրիայի հայ համայնքի աղբյուրը, Ռաքքա նահանգը գտնվում է թուրք-սիրիական սահմանին:

Նշենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին հիմնվել է 1923թ.-ին հայերի կողմից, որոնք 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո հաստատվել էին Սիրիայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնում էր, որ սեպտեմբերի 27-ին սիրիական Ռաքքա քաղաքում երկու եկեղեցիներ են հարձակման ենթարկվել, որոնցից մեկը հայկական կաթոլիկ «Սուրբ նահատակաց» եկեղեցին է: Երկու եկեղեցիներն էլ՝ հայկական կաթոլիկ եւ հունական ուղղափառ, պղծել են եւ կողոպտել:

Լրատվամիջոցներում շրջանառվում է, որ հարձակումը «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող ջիհադիստներն են կազմակերպել, որոնք Սիրիայի իշխանությունների հակառակորդների կողմից են: «Սուրբ նահատակաց» եկեղեցու վրա հարձակված իսլամիստները ավերել են խաչով գմբեթը եւ խմբավորման դրոշը տեղադրել:

Սեպտեմբերի 17 –ի երեկոյան հրետակոծման էին ենթարկվել Դամասկոսի հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքը: Հրթիռային հարվածի արդյունքում վնասվել էր շենքի երրորդ հարկը, ինչպես նաեւ  մոտակայքում գտնվող հայկական «Լույս» եւ «Փարոս» գիմնազիաների շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ