News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Որոշ դադարից հետո վերսկսել է սիրիահայերի ինտենսիվ հոսքը դեպի Հայաստան; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա պարզաբանմամբ՝ դա կապված է Բեյրութ-Երեւան օդային թռիչքների վերսկսման, ինչպես նաեւ Հալեպից Լիբանան ավտոբուսային կապի վերականգնման հետ: Շաբաթական Հայաստան են ժամանում մոտ 200 սիրիահայեր, նրանց թիվը ներկայում գերազանցում է 10 հազարը: Ըստ Հ. Հակոբյանի՝ Հայաստան ժամանած սիրիահայերից քչերն են տեղափոխվում այլ երկիր, շատերը Հայաստանը նախընտրում են Լիբանանից այն պատճառով, որ այստեղ ձրի կրթություն ստանալու հնարավորություն ունեն, պետության աջակցությունը կա;

Հ. Հակոբյանն ասաց, որ Սփյուռքի հայկական բարեգործական կազմակերպությունները («Կյուլպենկյան» ֆոնդը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը), Ավստրիայի դեսպանությունը, Ռուսաստանի կառավարությունը, «Կարիտաս» հիմնադրամը ներկայում օգնության ծրագրեր են իրականացնում Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ