News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապարան-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից մեկը՝ 3-ամյա Մանե Գալստյանը, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներ, 18-ամյա Անի Ալաբերքյանը, 44-ամյա Ռիտա Հովհաննիսյանը եւ 1-ամյա Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 242 հոդված 3-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ