News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հաշվիչ դրամարկղային մեքենաներն ավելի էժան գներով է ստանալու: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարութան այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը, մինչը 58,35 հազար դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկութունները ՀԴՄ-ները գնելու են 150 հազար դրամը չգերազանցող գումարով, իսկ 58,35 հազարից 500 մլն դրամ եկամուտով ձեռնարկությունները՝ 280 հազարից ոչ ավել գումարով:

Ընկերությունները, որոնք ավելի վաղ ՀԴՄ-ները ձեռք էին բերել ավելի բարձր գնով, կստանան գումարի տարբերությունը: Միջոցն առաջարկվում է որպես աջակցություն ՓՄՁ-ին:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ կառավարությունը ոչ ոքի չի խանգարում սարքերը Հայաստան ներմուծել: «Կա կարծիք, որ սարքերը հնարավոր է Հայաստան ներմուծել ավելի էժան գնով, քանի հիմա: Եթե կա մեկը, ով կարող է դա անել, մենք միայն կողջունենք այդ քայլը»,-ասել է Սարգսյանը:

Այդ կապակցությամբ նա պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել է ընդունել եւ բացատրություններ տալ բոլոր ընկերություններին, որոնք ցանկանում են Հայաստան ներմուծել վերոհիշյալ սարքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ