News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թիկնապահը իրավունք ունի մինչեւ 12 ժամ աշխատել, բայց Հայաստանում  մինչեւ 24 ժամ աշխատում են այն էլ չնչին աշխատավարձով:  Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պահապան Արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահ Արսեն Դավթյանը: 

«Հիմա ամեն օր օլիգարխի հետեւից ման են  գալիս, բայց չեն հասկանում, որ այդ տղաները ռոբոտ չեն, մարդ են  եւ հոգնում են: Օլիգարխներն էլ չեն հասկանում, որ թիկնապահը իրավունք ունի հանգստանալու, սնվելու, իրենց տուն գնալ, ընտանիքի անդամներին տեսնի, գումար տանի: Բայց չէ  ու մեր թիկնապահներին ու պահնորդներին շատ չնչին գումար են տալիս, որ իրենց գոյությունը հազիվ պաշտպանեն»,- նշեց Արսեն Դավթյանը: Նրա խոսքով, Հայաստանում  պահնորդները ստանում են 60 հազար դրամ, Ռուսաստանում 1500 դոլար, իսկ Եվրոպայում 1500 Եվրո: Ինչի արդյունքում մեր պահնորդները եւ թիկնապահները եւս ցանկանում են Հայաստանի սահմաններից դուրս գալ: «Ես Եվրոպայում է աշխատել եւ մինիմում աշխատավարձը եղել է 3000 Եվրո» համեմատեց կազմակերպության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ