News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովացի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի զգայուն հոգին չի դիմացել ադրբեջանական «ազնվականության» հերթական ճնշմանը: «Մարդու իրավունքների պաշտպանության նվաճումների համար» մեդալի արժանացած օմբուդսմենը հեկեկացել է:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գրիգորիուն ժամանել է Բաքու, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել բաքվեցի պաշտոնյաների հետ: Նա հանդիպել է նաեւ ադրբեջանցի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային, որի ընթացքում քննարկել են Գրիգորիուի «հերոսական քայլը»: Խոսելով Հայաստանի խորհրդարանում իր ելույթի մասին՝ մոլդովացի օմբուդսմենը չի կարողացել զսպել արցունքները: Հանդիպման ավարտին նա եւս մեկ մեդալով է պարգեւատրվել:

Հիշեցնենք, որ մոլդովացի օմբուդսմենն «աչքի էր ընկել» Երեւանում ընթացող համաժողովի ժամանակ: Նա հայտարարել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Հայ պատգամավորների կոշտ արձագանքից եւ սոցցանցերում տիկին Գրիգորիուի հասցեին անհաճո մեկնաբանություններից հետո նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում, եւ Հայաստանում Վրաստանի ու Ռումինիայի դեսպանատներից օգնություն էր խնդրել Երեւանից իր անվտանգ մեկնումն ապահովելու համար։ Մոլդովա հասնելուց հետո էլ բողոքել էր, որ այնտեղ էլ իրեն ապահով չի զգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ