News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, եղանակով պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տարեկան ծառատունկից բացի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երեւանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։

«Ի ուրախություն մեզ՝ տնտեսվարողներից շատերը մեկից ավելի մշտադալար ծառ կամ թուփ են տնկում։ Նման արձագանքից երեւում է, որ պարտադիր բարեկարգումը նրանց համար եւս ցանկալի պայման է»,- նշել է Հրայր Անտոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ