News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 4-ին Երեւանում մեծ շուքով տեղի ունեցավ շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Նադանյանի «Իմ շախմատը» հեղինակային գրքի շնորհանդեսը` նվիրված շախմատիստի քրոջ հիշատակին: (ֆոտոռեպորտաժ)

«Քավորս ու քավորակինս տեսան իմ աֆորիզմներն ու առաջարկեցին դրանք գրքով հրատարակել։ Հետո մտածեցի՝ երևի ճիշտ կլինի շախմատային պարտիաներն էլ ներառել: Ու այդպես դարձավ շախմատային և աֆորիզմային գիրք: Երբ աֆորիզմներ եմ գրում, շախմատից եմ հանգստանում: Երբ շախմատ եմ խաղում, գլուխս աֆորիզմներից է հանգստանում։ Իրար չեն խանգարում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց «Իմ շախմատը» գրքի հեղինակ Աշոտ Նադանյանը:

Շնորհանդեսին ներկա էին շախմատիստի գործընկերները, հարազատներն ու երկրպագուները:

«Սա, իհարկե, Աշոտի բոլոր տաղանդների սահմանը չի, բայց լավ է, որ գոնե մի մասը հանձնել է թղթին»,- ասաց ճանաչված գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որի մարզիչ-մարտավկան է Աշոտ Նադանյանը։

Գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է նաեւ բարեգործական նպատակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ