News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Դեղորայքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող Alfa Pharm ընկերությունը, որը Հայաստանի խոշոր ընկերություններից մեկն է, արդեն երկրորդ տարին անընդմեջ ընկերությունն արժանանում է «Համաժողովրդական վստահություն» Հանրային խորհրդի կողմից նախաձեռնած՝ «Լավագույն ապրանքանիշ եւ հանրային ծառայող» 3-րդ Համազգային մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դեղատների ցանցը Հայաստանում»  եւ «Ոլորտի առաջատար»  մրցանակին:

Alfa Pharm-ը հիմնադրվել է 1996 թվականին Գյումրի քաղաքում` դեղագործական ոլորտում մասնագիտացված փորձառու անձանց կողմից: 2008 թվականից ընկերության բաժնետերերից է հանդիսանում նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը: Այս տարիների ընթացքում հասցնելով իր աշխատակիցների թիվը 650-ի եւ ստեղծելով շուրջ 120 դեղատներից բաղկացած ամենամեծ դեղատների ցանը Հայաստանում` Alfa Pharm-ը իրավամբ համարվում է ոլորտի առաջատար: Ընկերության ռազմավարության հիմնական բաղկացուցիչներն են մեր քաղաքացիներին որակյալ դեղորայքով եւ գրագետ սպասարկմամբ ապահովելը:

 Այս նպատակով Alfa Pharm-ը պայմանագրեր է կնքել աշխարհի առաջատար դեղ արտադրող ընկերությունների հետ եւ Հայաստան է ներկրում  ու  շուրջ 1000 դեղատներ եւ բուժհաստատություններ է մատակարարում  նրանց արտադրանքը, ինչպես նաեւ համագործակցում է տեղական արտադրողների հետ: Լուրջ ներդրումներ են կատարվել ժամանակակից մատակարարման կենտրոն ստեղծելու նպատակով:  Ոլորտի առաջատար ավստրիական Shafer ընկերության աջակցությամբ կառուցված մատակարարման կենտրոնում ապահովվում է դեղորայքի պահպանման եւ առաքման բոլոր միջազգային ստանդարտները, իսկ ավտոմատացված համակարգերի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում վերահսկել պահեստում եւ դեղատներում առկա դեղորայքի ժամկետները: 

Զգալի ներդրումներ են կատարվել նաեւ Alfa Pharm ուսուցման կենտրոնում, որտեղ ցանցի դեղագետները անցնում են շարունակական ուսուցում եւ վերապատրաստում` ինչի արդյունքում հաճախորդներին տրամադրվում է  գրագետ սպասարկում:

Alfa Pharm -ը առաջիկայում սպառողին է ներկայանալու «հավատարիմ հաճախորդների» խրախուսման նոր զեղչային համակարգով, իրականացնելու է  դեղատների ձեւաչափերի արդականացման եւ ցանցի ընդլայնման ծրագրեր, որպեսզի ընկերության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի լինեն Հայաստանի ավելի շատ բնակավայրերում:

Տպել
Ամենաշատ
Partner news